
Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային կհատկացնի 63 մլն եվրո, որը կուղղվի ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանն ու զինված ուժերի կարիքներին աջակցելու համար, հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարարությունը։
Այդ միջոցներից 20 միլիոնը նախատեսվում է աջակցել Ուկրաինայի արդյունաբերական բազային, 43 միլիոնը՝ որպես ֆինանսական աջակցություն մի շարք բազմակողմ նախաձեռնություններին՝ Ուկրաինայի զինված ուժերին արագ և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուկրաինական արդյունաբերական բազային օգնությունը լրացուցիչ հնարավորություններ կբացի ուկրաինական և եվրոպական պաշտպանական ձեռնարկությունների միջև համագործակցության համար՝ համատեղ մշակել նորարարական լուծումներ, որոնք ուղղակիորեն փորձարկվել են ռազմի դաշտում, ինչպես նաև բարձրացնել Ուկրաինայի կարողությունները պաշտպանության արտադրության և պահպանման գործում:
43 միլիոն եվրոյի օգնությունը նախատեսում է «օդ-օդ» հրթիռների ձեռքբերում ուկրաինական ծրագրի համար՝ F-16 կործանիչներ օգտագործելու, ուկրաինական ծովայինների ուսուցում, ականազերծման սարքավորումների և կապի սարքավորումների մատակարարում: