Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է, չնայած դրա համար փող չեք վերցրել, բայց դրա համար մենք քեզ պետք է հարկենք։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնած օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ասում են՝ բայց դրա դիմաց մենք Հանրային պաշտպանի ծառայությունը կուժեղացնենք և այն մարդիկ, որոնք այդ ծառայությունն այդտեղից անվճար չեն կարողանա ստանալ, գնալու են Հանրային պաշտպանից ստանան: իրավապաշտպաններ կան, որոնք աշխատանքից հեռացված մարդկանց՝ հավաքարարներին և ուսուցիչներին անվճար օգնել են վերականգնվել աշխատանքի, հիմա կառավարությունն իր օրինագծով առաջարկում է օգնողներին հարկել»,- նշեց նա: