Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ են տարել: Հաղթանակած գեերալը տեսավ այս պարտությունն ու գնաց այս աշխարհին, բնականաբար Շուշիի կորուստը ծանր էր տարել, որովհետև այն ժամանակ, երբ անհնարին էր թվում, որ Շուշին հետ կբերենք, Կոմանդոսը իր ռազմական գիտելիքներով հասավ նրան, որ Շուշին ազատագրեցինք: Բայց մենք մեր հույսը չենք կորցնում:
Հարցին՝ ձեզ մեղավոր զգո՞ւմ եք՝ Շուշիի համար, Կոմանդոսի առաջ՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ի՞նչ պահով: Դե, ես երեք պատերազմներին էլ մասնակցել եմ, վիրավորվել եմ: Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ: Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել: Այսօր ամեն մարդ ինչ ասես խոսում է՝ չպատկերացնելով, չհասկանալով, չգիտակցելով: Այսօր ծանր վիճակներ ենք ապրում: Մարդիկ դեռ չեն կողմնորոշվել ինչ է կատարվել, մի տեսակ ոնց որ ցայտնոտի մեջ լինեն, պետք է կարողանանք այս ամեն ինչի մեջից դուրս գանք: Մենք տարածքներ ենք կորցրել այն ժամանակ էլ, Մարտակերտն ենք տվել երկու անգամ, հետ ենք վերցրել, մենք երբեք չպետք է հուսահատվենք: Եղավ այն, ինչ եղավ, հասկանո՞ւմ եք, բայց մենք պետք է միշտ ազգովի համախմբված լինենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գանք: Մենք չպետք է հուսահատվենք ու թողնենք քմահաճույքին այս պետությունը, հետագայում ավելի մեծ պրոբլեմներ ունենանք»:



