Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներ...

«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Արմեն Չարչյանը ընկերս է: 90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի գոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային գոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր... և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները:

 Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին։

Պրոֆեսոր Չարչյանին հետապնդելով, դուք ևս մի անգամ ի ցույց եք դնում ձեր ողորմելի թշվառությունը»։