ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38․841․980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1․410․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 63 դեպքով հաշվարկվել է 38․818․250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 168․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։




