Շուրջ 3500 ույղուր կընդգրկվի Սիրիայի բանակի կ...

ԱՄՆ-ն համաձայնություն է տվել նախկին օտարերկրյա ապստամբներին Սիրիայի ազգային բանակի կազմում ընդգրկելուն: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։ 

Ըստ պլանի՝ շուրջ 3500 օտարերկրյա մարտիկներ, հիմնականում՝ ույղուրներ, կմտնեն նորաստեղծ 84-րդ դիվիզիայի կազմում։  

Բարաքը նշել է, որ ավելի լավ է այդ մարտիկներին պահել պետական ​​կառույցում, քան թողնել վերահսկողությունից դուրս։

Չնայած՝ ավելի վաղ Վաշինգտոնը պնդում էր, որ այդ մարտիկները հեռացվեն անվտանգության ուժերի կազմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ Շարայի հետ Թրամփի հանդիպումից հետո: