Շումեյքերը պատրաստ է աջակցել Երևանում կայանալ...

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը հայտարարել է, որ քարտուղարությունը հանձնառու է համագործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու վերջինիս ՄԱԿ-ի կենսաբազմազանության վերաբերյալ (COP17) ներառական և արդյունավետ համաժողով անցկացնելու հարցում:

Այս մասին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Մեծ պատիվ էր Երևանում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Մենք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարությունում հանձնառու ենք համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի համակարգի գործընկերների հետ՝ մեկ տարի անց Հայաստանին աջակցելու ՄԱԿ-ի կենսաբազմազանության վերաբերյալ ներառական և արդյունավետ համաժողով անցկացնելու հարցում»,-իր գրառման մեջ ընդգծել է Աստրիդ Շումեյքերին։

Նշենք, որ ավելի վաղ Աստրիդ Շումեյքերը հանդիպում էր ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։