Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց: Այստեղ են Արագածոտնի մազրի Մելիքգյուղ համայնքի բնակիչները՝ գյուղ տանող ճանապարհի վերանորոգման պահանջով:
Բնակիչները խոսքով՝ շուրջ մեկ տարի առաջ իրենց այցելել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով խոստացել ե անպայման խնդիրն լուծում տալ, սակայն բնակիչներն ասում ոն՝ որևէ գործողություն չի կատարվել:
Մելիքգյուղեցիներն ասում են՝ շտապ օգնության մեքենաները 10 րոպեի փոխարեն հասնում են 40 րոպեում, իրենց սեփական մեքենաներն էլ ճանապարհի պատճառով միշտ վերանորոգման կարիք ունեն:
Բնակիչներն իրենց հետ նաև նամակ են բերել՝ ուղղված վարճչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ մեկը չի ուղղորդել՝ ինչպես փոխանցել նամակը:



