Շրջիկ սրճարանների ներկայացուցիչները վարչապետի...

Կառավարության շենքի դիմաց շարժական սրճարանների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում` հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։

Ցուցարարներից մեկի խոսքով`բողոքի ակցիայի նպատակն այն է, որ ՀԷՑ-ի կողմից իրենց ժամանակավոր թույլտվություններ տրվեն՝ հնարավորություն ընձեռելով ապահովել շրջիկ սրճարանների աշխատանքի բնականոն ռեժիմը։ 

Սրճարաններից մեկի սեփականատերը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության ժամանակ էլ ապագա վարչապետը հայտարարել էր, որ օգնելու են փոքր բիզնեսին, ներդրումներ են արել, բայց չեն տեսնում այդպիսի օգնություն.

«Ուզում եմ, որ քաղաքապետարանն արդար, ժողովրդական, կառավարությունն արդար, ժողովրդական մոտեցում տա մեզ։ Եթե դա չլինի, մեր քայլերն արդեն … ոնց իրենք ծայրահեղ քայլի դիմեցին, մեր քայլերն էլ այդպիսի ծայրահեղությունների կգնան», – ասաց սեփականատերը։