Շրի Լանկայի նախագահը ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքե...

Շրի Լանկայի նախագահ Կումարա Դիսանայակեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Շրի Լանկայի արտահանման համար 34 տոկոս մաքսատուրքի սահմանումը ազգային աղետ է անվանել կղզեպետության եւ նրա տնտեսության համար:

«ԱՄՆ նոր մաքսատուրքերը Շրի Լանկայի համար անսպասելի էինեւ մենք պատրաստ չէինք դրանցԴրանք ազգային աղետ են դարձել մեր երկրի համարորի վնասը համեմատելի է կորոնավիրուսային համավարակի եւ ցունամիի գրոհի հետեւանքների հետ»,- Daily Mirror թերթը հատված է մեջբերել երկրի ղեկավարի՝ Շրի Լանկայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ հինգշաբթի հանդիպման ժամանակ ունեցած ելույթից։

Շրի Լանկայի բոլոր քաղաքական ուժերը պետք է պայքարեն ԱՄՆ մաքսատուրքերի ներդրման հետեւանքների դեմ, եւ կառավարությունը հույսը դնում է ընդդիմության աջակցության վրաասել է Դիսանայակեն։ Հանդիպման մասնակիցները նախագահին կոչ են արել դիտարկել ԱՄՆ ապրանքների համար Շրի Լանկայի ներմուծման մաքսատուրքերը վերացնելու հարցը եւ Վաշինգտոնի հետ քննարկել Շրի Լանկայի տնտեսությունում ԱՄՆ ներդրումների ընդլայնումը՝ օգտագործելով Ազատ առեւտրի համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները:

ԱՄՆ-ը Շրի Լանկայի խոշոր առեւտրային գործընկերներից է, տարեկան արտահանման ընդհանուր ծավալը Շրի Լանկայի ապրանքների ամերիկյան շուկայում (հիմնականում կարի արտադրանք) կազմում է 3 մլրդ դոլար։