Շոուն սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանի նիստին ներկա չլինելու համար պաշտպանները հայտարարեցին, որ Գրիգորյանը վատառողջ է՝  միջնորդելով հետաձգել նիստը, սակայն դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: 

Լրագրողների դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը վատառողջ տեսք չուներ ՔԿՀ-ն լքելուց, նրա կինն արձագանքեց.
«Հերոսը չի սողում, ուրիշ բան չեմ ասի»:

Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի չափի մասին՝ Ամիրյանն ասաց. «Ո՞վ ա ասում, կադրերը, շոուն սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»: