Շոլցը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ ՀՕՊ IR...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ՀՕՊ IRIS-T հերթական համակարգն է ուղարկելու Կիեւ մինչեւ տարեվերջ։ Այս մասին տեղեկացրել է Զելենսկու մամուլի ծառայությունն իր թելեգրամ-ալիքում։

Հոկտեմբերի 11-ին Շոլցը տեղեկացրել էր, որ Գերմանիան գործընկերների հետ միասին մինչեւ տարեվերջ Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության փաթեթ մոտ 1,4 մլրդ եվրո արժեքով։ Դրա մեջ կմտնեն ՀՕՊ IRIS-T եւ Skynex նոր համակարգեր, Gepard զենիթային ինքնագնաց սարքեր, տանկեր եւ անվավոր հաուբիցներ, զրահամեքենաներ, հարվածային անօդաչուներ, ռադարներ եւ հրետանային արկեր։ Գերմանիան Եվրոպայում ամենամեծ եւ աշխարհում երկրորդ պետությունն է աշխարհում, որը զենք է մատակարարում Ուկրաինա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս ընդգծել է, որ Կիեւ նոր սպառազինության մատակարարումները չեն փոխի իրավիճակը ճակատում, այլ կհանգեցնեն հակամարտության ձգձգման։