Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղութ...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրմանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Օլաֆ Շոլցը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»։

Կանցլերն ասել է, որ լուր է ստացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին։ Դրական գնահատելով դա՝ Օլաֆ Շոլցն ասել է, որ կարծում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։