Շիրխանյանի նամակը Քոչարյանին ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Արթուր Վանեցյանն ասել է, որ թե կլինեն հիմնավոր փաստեր, ընթացք կտրվի և այդ մասին կտեղեկացվի հանրությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։