Շիրակում բնական աղբյուրից ապօրինի ջրառը կասեց...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Շիրակի մարզում գործող՝ կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ զբաղվող «Ոսկե Սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ Ընկերությունը մոտակա բնական ջրաղբյուրից կատարում է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 800 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Բնական ջրաղբյուրից ապօրինի ջրօգտագործումն անհապաղ կասեցվել է։