
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերյոժի Սերոբյանի ընտրության արդյունքները:
2022 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն ընթացել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 19-ը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ` 12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերյոժի Սերոբյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: