Շիրակի Հյուսիսային մաքսատուն–վարչությունում դրոշն օգտագործվում է որպես վարագույր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութերով տեղեկացնում է, որ Շիրակի Հյուսիսային մաքսատուն–վարչությունում դրոշն օգտագործվում է որպես վարագույր` նշելով, որ Հյուսիսային մաքսատանը կան նույն «խախտումները», ինչը Նորագավիթի մաքսատանը հայտնաբերել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Երևի պարոն վարչապետը պետին պետք է փոխանցի, որ այս տարածքում չի կարող դրոշն օգտագործվել այն նպատակով, ինչ նպատակով, որ օգտագործվում է: Եվ այս ամենն այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքերն եղան: Այս մաքսատան պետը ևս համապատասխան պատժի պետք է ենթարկվի ինչպես նախորդները»,- նշել է Կարեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Արարատյան մաքսատուն կատարած շրջայցի ընթացքում աշխատասենյակներից մեկում տեսել էր ՀՀ դրոշը անկյունում դրված։ Վարչապետը հանձնարարել էր աշխատանքից հեռացնել այդ սենյակի բոլոր աշխատակցներին: Սակայն, ինչպես երևում է` դրոշը հարգելու և դրա ճիշտ օգտագործման մասին վարչապետի հորդորները համապատասխան ազդեցություն չեն ունեցել:



