Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տա...

Շիրակի մարզից  գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: 

Այս մասին մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հաստատեցին հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշեց հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել;

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: