Շենգավիթում թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանության ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել: Այս մասին հայտնում է News.am-ը:
Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում մոտենալ տներին։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։



