
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտով և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։