Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։
2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:
Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ, շեշտակի ավելացել է ներկրումն ու շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:
Այսպիսով Հայաստան է ներկրվել
✅ 2019 թվականին՝ 668 տ/մ
✅ 2020 թվականին՝ 2155 տ/մ
✅ 2021 թվականին՝ 6645 տ/մ
Մինչդեռ, մինչև արտոնության սահմանումը, 2017-2019թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ։