
Մենք այսօր տեղեկացրել էինք, որ մի շարք մտավորականներ եւ քաղաքական գործիչներ հայտարարություն են նախապատրաստել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Հայտարարության մեջ կոչ է արվում ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։
Ստորագրահավաքին միացել է նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։