Շարմազանովը ակնարկում է, որ Սրբազան Աջապահյան...

Օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը խոսել է նախկին նախագահների՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից հեռանալու անհրաժեշտության մասին։ Սրբազանը իր այս տեսակետը հիմանավորել է նրանով, որ «ժողովուրդը վախենում է նախկին նախագահների շորշոփից».«Բագրատ Սրրբազանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է։ Այդ ուրվականների հեղինակները պետք է հայտարարեն իրենց հեռացման և իրապես հեռանան քաղաքականությունից։ ԵՎ երկրորդ նախագահը, և երրորդ նախագահը պետք է հեռանան քաղաքականությունից։ Երրորդ նախագահը պետք է բաց թողնի ՀՀԿ-ին։ Ինչպես պատահական մտավ, այնպես պատահական էլ պետք է դուրս գա»,-հայտարարել էր Սրբազանը։

Միքայել Աջապահյանի այս հայտարարությունը վրդովեցրել է ընդդիմադիր մի շարք գործիչների։ Ծանր են տարել հատկապես ՀՀԿ-ում։ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն Սրբազանի անունը չնշելով իր գրառմամբ ակնարկել է, որ հայ եկեղեցու հոգևոր հայրերից մեկը պետք է միանա Ալիևին․«․․․․Իլհամ Ալիևն է հոխորտում, որ Արցախ ազատագրած ու իր հորը պարտության մատնած նախագահները դուրս գան քաղաքականությունից ու ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի Հայաստանը հանձնեք Ադրբեջանին։

Դե միացեք նաեւ Ալիեւի այդ պահանջին էլ, ինչու՞ եք հապաղում»,-գրել է նա։