Շառլ Ազնավուրը Փարիզյան տղա էր, բայց նաեւ հիշ...

Շառլ Ազնավուրի ամենակարևոր երգերից մեկում նա արդեն խոսում էր աֆիշի մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին, Երեւանում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին եւ շրջվելով դեպի արձանի աֆիշը ձեռքը պարզել ու հայերեն ասաց՝ «խնդրեմ»։

«Շառլ Ազնավուրը փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայաստանցի էր։ Եվ այսօր, այն փաստը, որ այստեղ զետեղվում է Շառլ Ազնավուրի արձանը, դրանով միաձուլում է իր երկու ինքնությունները, իր երկու կյանքը՝ իր փարիզցի լինելը և հայաստանցի լինելը։ Շառլ Ազնավուրը միշտ սիրում էր հիշեցնել, որ նա 100%-ով հայ է և 100%-ով ֆրանսացի։ Այսուհետ նրան տուրք ենք մատուցում և պատվում մենք, թե՛ Ֆրանսիայի մայրաքաղաքում, թե՛ Հայաստանի մայրաքաղաքում։

Երևանում, որտեղ շատ հաճախ հնչում են իր մեղեդիները թե՛ ռեստորաններում, թե՛ սրճարաններում, այդ ամբողջը կհամեմվի, կհամալրվի արդեն իսկ մշտական ներկայությամբ արձանի տեսքով»,–ասաց դեսպանը։

Նա շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին, Ազնավուր ընտանիքի անդամներին եւ բոլորին, որոնք վառ են պահում Շառլ Ազնավուրի հիշատակը. «Շնորհակալություն նաև քանդակագործ Դավիթ Մինասյանին, ով իր արտիստական ժեստով կարողացավ այս արձանը իրականացնել Երևանի սրտում»։