Ես կմեկնեմ Գերմանիա մի քանի օրով եւ կվերադառնամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը:
2011 թ-ին ես ձեռք եմ բերել պրոթեզ ոտքիս համար, 11 թ-ից հետո արդեն 3 անգամ՝ 2 տարին մեկ անգամ մեկնել եմ Գերմանիա՝ պրոթեզի սպասարկման համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։



