Անեքսիայի ենթարկված Սեւաստոպոլում անհայտ անձինք պայթեցրել են Սեւծովյան նավատորմի հրթիռանավերի եւ նավակների 41-րդ բրիգադի շտաբի պետի ավտոմեքենան, ինչի հետեւանքով նա զոհվել է, տեղեկացրել է Mash-ը։
Պարբերականի տվյալներով՝ զոհվածը 1-ին աստիճանի կապիտան Վալերի Տ.-ն է, սպային հետեւել են մոտ յոթ օր։ Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացվել է մեքենայի հատակին վարորդի կողմում։ Ռումբը գործադրվել է հեռավար, երբ զինծառայողը իր մեքենայով անցնում էր Տարաս Շեւչենկոյի փողոցով։
Օպերատիվ ծառայությունները պատահարի վայր են եկել հինգ րոպեից, բայց նրան փրկել չի հաջողվել, նա մահացել է վնասվածքներից եւ արյան առատ կորստից։ Պայթյունի հետեւանքով կտրվել էին նրա երկու ոտքերը։
Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոզժաեւը հաստատել է զինվորականի մահը։
«Զոհվածը զինծառայող է։ Պայթյունի պատճառը պետք է պարզի քննչական մարմինը, բայց ակնհայտ է, որ չի կարելի բացառել դիվերսիայի հնարավորությունը»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։
Բաց տվյալների համաձայն՝ ՌԴ Սեւծովյան նավատորմի հրթիռանավերի եւ նավակների 41-րդ բրիգադը գլխավորում էր 1-ին աստիճանի կապիտան Վալերի Տրանկովսկին։ Նա այդ կազմավորման հրամանատար էր դարձել 2022թ.։