«Բազմիցս խոսում ենք Սևանի ձկնային պաշարների մասին` նշելով, որ մենք պետք է դիտենք ձնկային պաշարները ոչ թե միան սննդի աղբյուր, այլ նաև էկոհամակարգի վերին օղակ: Սա նշանակում է որ ձուկը սնվելով ջրային պաշարներով կլանում է օրգանական նյութերը, և եթե մենք որսանք ձուկը, դրանով իսկ կնվազեցենք ձրի մեջ օրգանական նյութի քանակն ու ծաղկման պրոցեսները: Բայց դրա համար պետք է ձկան և խեցգետնի բավարար պաշար, որը այսօր չկա: Հետևաբար հիմա ձկան որս առաջարկելը նպատակահարմար չէ, քանի որ դրանց պաշարները անկառավարելի են»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Բարդուղ Գաբրիլյանը:
Նա հիշեցերչց, որ որս անողները նախկինում առանց թույլատրման ձուկը բռնում էին, ոչ թե այնքան որքան թույլատրված էր, այլ այնքան, որքան իրենք կարողանում էին.
«Մեր կարծիքով` արդյունագործական պաշարը գոնե պետք է 1000 տոննայի հասնի, որ կարողնանանք առաջարկել դրա 20-25 տոկոսանոց արտահանում իրականացենել: Ձկան պաշարների համար, այս տարվա տվյալներ չունենք, անցյալ տարվա հոկտերմբերի տվայալներով` 430 տոննա արդյունգործական պաշարն է եղել, իսկ ընդհանուրը` 3000 տոննա, որի մեջ մտնում են մանրաձկները, որոնք որսի ենթական չեն: Նույնը վերաբերում է խեցգետնին, որը նույնպես արդյունագործական օբեկտ է Սևանի համար»,- ասաց նա:



