Սևանա լճից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրսբերման միջոցառումները։
 
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ:
 
100 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
 
Միջոցառումները շարունակվում են: