Սերժին մերժողը նրա հետ «Մայիսի 9» է նշում

Երեկ Արցախում ևս տոնում էին «Մայիսի 9»-ը։ Տոնակատարությանը մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տոնակատարության մասնակիցներին զարմացրել է Սերժ Սարգսյանի հետ միջոցառումներին մասնակցող ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ իշխանափոխության օրերին նա «Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավարներից էր։ Ստացվում է՝ Սերժին մերժող Արմեն Գրիգորյանը փոխվել է և նրա հետ այլևս պետական տոներ է նշում։ 

Սա է նոր իշխանությունների դեմքը։ Եվ եթե աշխարհում անսկզբունքայնության մրցույթ անցկացվեր, ապա Հայաստանի նոր իշխանությունները կվերցնեին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը միաժամանակ։