Սերժի Վաչոն հաշտության գնաց․ նա վերադարձրել 2...

«Հրապարակ» գրում է ․ Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը` 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա «հատիկ առ հատիկի» շրջանակներում հերթական ակցիան է:

Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ` կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ մեկ տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ եւ վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։

Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Ի դեպ, այս հողակտորի մասին դեռեւս 3 տարի առաջ էր Գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Վ. Ղազարյանից բռնագանձել` ի թիվս այլ գույքերի եւ խոշոր գումարի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 03․ 25 թ համարում։