Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ. դեմ է...

Հանրապետական կուսակցության նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը։

Այսօր կայացած համագումարի ժամանակ Սարգսյանը ստացել է 438 կողմ, 3 դեմ ձայն։ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին՝ ընդդիմադիր դաշտը էլ ավելի չպառակտելու համար: