
Այսօր հայտնի դարձավ, որ նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին։
«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին», — ֆեյսբուքյան էջում գրել է Հովիկ Աղազարյանը։
Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու և միաժամանակ Էդմոն Մարուքյանին առաջադրելու համար անհրաժեշտ են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները։ Politik.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը և անձամբ ինքը կողմ են Էդմոն Մարուքյանի թեկնածությանը։ Կարճ ժամանակ անց նրանք կմիանան նախաձեռնությանը։
Փորձեցինք տեղեկատվության վերաբերյալ կապ հաստատել ՀՀԿ-ական պատգամնավորների հետ, սակայն ապարդյուն։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի «Հայաստան» խմբակցությունը։