Օգոստոսի 7-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա փոքր որդու՝ Հարություն Համբարձումյանի ծննդյան օրն էր։
Նույն օրը Սուրբ Հարություն եկեղեցում տեղի է ունեցել նաեւ Հարությունի մկրտությունը։
«ՀՀԿ»-ական քաղաքապետի առիթին հրավիրված են եղել մոտ 900 անձ, նրանց թվում «ՔՊ»-ական պաշտոնյաներ։
«Հրապարակ»-ին պատմեցին, որ Համբարձումյանը հրավիրել է նաեւ Արարատի ՔՊ-ական մարզպետ Սեդրակ Թեւոնյանին, ինչպես նաև Սյունիքի մի շարք քաղաքապետերի՝ այդ թվում ընդդիմադիր , այլ պաշտոնյաների եւ գործարարների։
Մասիսի քաղաքապետն իր աշխատակազմից հրավիրել է միայն բաժնի պետերին։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ։
Դատելով մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութերից՝ միջոցառումն անցել է ուրախ մթնոլորտում։ Մասնակիցների տրամադրությունը բարձրացրել են երգիչներ Թաթուլ Ավոյանը, Էրիկը, երգչուհի Տաթեւ Ասատրյանը, այլք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթում



