Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան սկ...

Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների համատեքստից բխող որևէ լուծման, Tert.am-ի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն է արձագանքել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այդ մասին բազմիցս խոսել ենք, ևս մեկ անգամ պնդում եմ  և հստակ նշում, որ նախագահ Սարգսյանը երբեք դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքների շրջանակում որևէ լուծման։ Թույլ տվեք ավելին չմանրամասնել, որովհետև այստեղ նրբություններ կան, բայց Սարգսյանն այս հարցի հետ կապված իր տեսակետն արտահայտել է։ Մնացածն արդեն պատմությունը ցույց կտա»,- ասել է  քաղաքական գործիչը։