Սերժ Սարգսյանը երբեք չի հայտարարել, թե ինքը ս...

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ էր այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան՝ իր կուսակիցների ու թոռան հետ: Նախագահը կրկին լրագրողների հարցերին չպատասխանեց: Նրա հեռանալուց հետո Գալուստ Սահակյանը անդրադարձավ լրագրողների հարցին, թե գուցե Սերժ Սարգսյանը դեռ չի խոսում, քանի որ սխալ է, իսկ Գալուստ Սահակյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը երբեք սխալ չի եղել.«Նա նման բան չի հայտարարել»:

Գալուստ սահակյանը նշեց՝ այս խորհրդարանի աշխատանքին չի հետևում.«Չեմ նայում, որովհետև կարծում եմ, որ դեռևս խորհրդարան չէ, երբ կդառնա խորհրդարան, կնայեմ անպայման: Ժողովուրդն ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք այս մարդիկ քաղաքականությանն ինչպես են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերը»: