Եկեք ֆիքսենք հետևյալը, Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր Հայաստանի քարտեզն անվանեց մետաղի ջարդոն. Ազգային ժողովի ամբիոնի գլխավերևում փակցված է Հայաստանի քարտեզը, և տիկին Մկրտչյանը այն անվանեց մետաղի ջարդոն, ինչը իս ակնհայտ վիրավորանք է Հայաստանի Հանրապետության հասցեին։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ հունվարի 20-ին, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Բայց դա մի կողմ, տիկին Մկրտչյանը նոր բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները և ասեց, որ սա մեր հայրենիքն է, եւ այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը։
Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, ինքը 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ։ Այսինքն տեղ Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշել է, չէ՞, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ: Ասե՞լ է չէ՞, չեք հերքի: Այսինքն հայրենիքից պատրաստ էր դո՞ւրս գալ, ուզում էր հանձնե՞լ հայրենիքը դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»,- ասց նա:
Նշենք, որ մինչև Ռուբեն Ռուբինյանի ելույթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ, և հաշվի առնելով, որ խորհրդարանի դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ մակետը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին: Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները պոկեցին այդ քարտեզը:



