Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ծաղկեպսակներ են ուղար...

Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ծաղկեպսակներ են ուղարկվել: Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում»: