
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները Մարտուն Գրիգորյանի լռության առաջին իսկ օրվանից մեղադրում էին այն քաղաքացիներին, ովքեր իրենց թեկնածուի լռությունը համարում էին անընդունելի և կարծում էին, որ Սերժ Սարգսյանի այս թեկնածուն կարող է խաթարել Գյումրիում ՔՊ-ի տապալման գործընթացը։ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում էին, թե Մարտուն Գրիգորյանի որոշումը չի կարող վնասել ՔՊ-ի տապալման գործընթացին։
Անցան օրեր, հանրային ճնշման արդյունքում Մարտուն Գրիգորյանը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ և ասել, որ կտա այնքան ձայն, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Այս հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները սպասում էին, որ ինչ որ մարդիկ պետք է ներողություն խնդրեն իրենց թեկնածուից, քանի որ իբր հանիրավի են կարծել, թե նա կարող է այլ որոշում կայացնել։
Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու քարոզչական գործիքները չեն տիրապետում իրավիճակին ու ալարել են կարդալ իրենց թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, որում նա բառացիորեն ասում է՝ «ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում» և «անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով»։ Սրանից պարզ, դժվար է ասել, որ Մարտուն Գրիգորյանի այս որոշումը արդյունքն է հազարավոր քաղաքացիների արդարացի բողոքի։ Ու տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու քարոզչագործիքները պետք է ներողություն խնդրեն, որ հանիրավի մեղադրել են արդար դժգոհություն ունեցող քաղաքացիներից։