Սերժ Սարգսյանի նախկին խոսնակը ՀՅԴ բյուրոյի նե...

Մի քանի օր է փոխհրաձգություն է տեղի ունենում ընդդիմադիր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների միջև։ Բանը հասել է անգամ վիրավորանքների։

Ամեն բան սկսկել է այն բանից հետո, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարի տաղավարում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա վիճակից և հիշատակել է նաև Սերժ Սարգսյանի օրոք նախաձեռնված Ֆուտբոլային դիվանագիտությունը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ձևակերպումները խիստ վրդովեցրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ,  մինչև 2018 թվականը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր եղած Սամվել Ֆարմանյանին։

Նա նախ խոսել է ակնարկով։ Իր ֆեյսբուքյան էջում  Տեր-Խաչատուրյանի հարցազրույցից հետո գրել է․ «Նրանք, ովքեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդ բոլոր ձեռնարկները՝ Տեր-Պետրոսյանից մինչև «ֆուտբոլային դիվանագիտություն», բովանդակությամբ համադրելի են համարում ընթացիկ զարգացումների հետ կամ կատարյալ տգետ են կամ վարձու քարոզիչներ: Ընդ որում, երկրորդն ավելի պատվաբեր է»:

Նկատենք, որ Ֆարմանյանի այս գրառման տակ հայտնվել են անգամ հայհոյախառն մեկնաբանություններ, որոնք գրառման հեղինակի կողմից առարկությունների չեն հանդիպել։

Մի քանի օր անց Սամվել Ֆարմանյանն արդեն անվանական և երկարաշունչ գրառում է արել, որում Տեր-Խաչատուրյանի գնահատականները որակել է «ապակողմնորոշիչ ու հիմնազուրկ»․

Իր հերթին ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ մի երկարաշունչ գրառմամբ արձագանքել է Սամվել Ֆարմանյանի արձագանքին, որում Սամվել Ֆարմանյանի արձագանքում 5 սխալ փաստական հիմք է առանձնացրել և վերջում հավելել․ «Ի դեպ, մեր քաղաքական, հանրային գործունեության ընթացքում ավանդաբար մեր գործընկերների հետ հարաբերություններում նշմարված թյուրըմբռնումների,  անհասկացողությունների դեպքում փորձել ենք առաջին հերթին հարցերը քննարկել առանձնաբար ու ցանկացած խնդիր լուծվել է, շնորհիվ ձևավորված հարաբերությունների և թացը չորից ,առաջնայինը եկրորդականից զատելու քաղաքական մշակույթով:

Մեր մոտեցումներում դեռ ոչինչ չի փոխվել... »։