Ողբերգություն Առաջին:
Ձայնագրությունից պարզ դարձավ, որ 2015 թվականին առաջ բերված Լավրովյան պլանը փաստորեն արդեն համաձայնեցված էր Մինսկի խմբի մյուս անդամների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ, և փաստորեն արդեն անբեկանելի էր՝ դատելով հետագա 2020 թվականի պատերազմից: Էստեղ պետք է հիշել, որ 2015 թվականին ոչ միայն Լավրովյան պլանն էր հրապարակվել, այլև տեղի էին ունեցել առնվազն 3 կարևոր իրադարձություն ևս.
1) 2015 թվականին ռուսական զորքերը Թուրքիայի հետ համաձայնեցված մտնում են Սիրիա, 2) 2015ին Հայաստանում առաջ է քաշվում սահմանադրության փոփոխությամբ երկիրը պառլամենտական դարձնելու նախագիծը, ինչին Սերժը տարօրինակորեն բաց հայտարարեց, որ դեմ էր, չնայած ինքն էր առաջարկողը, 3) Հայաստանում հիմադրվում է Քաղ. Պայմանագիր կուսակցությունը, ովքեր տարօրինակ վստահութլամբ հայտարարում են, թե 10 օրում իշխանափոխություն կանեն: Այս թիմի մեջ էր նաև ԱԱԾի առնվազն մեկ գործակալ՝ Արարատ Միրզոյանը, ու այս աբսուրդի մասին որևէ մեկը նախկին իշխանություններին հարց չի տալիս, իրենք էլ հարկ չեն համարում բացատրություն տալ:
Ողբերգություն Երկրորդ:
Փաստորեն 30 տարվա բանակցությունների արդյունքում Հայկական կողմերը ի վիճակի չեն եղել ստանալ ավելին, քան Լավրովյան պլանն էր, և փաստորեն հողերի վերադարձը անխուսափելի էր միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Մնում էր միայն պատերազմը... Իսկ Պուտինի և նրա ասոցիացիայի բանավոր խոստումները, թե Արցախը չի լինի թշնամի երկրի կազմում, ինչքանով էին լուրջ, դա արդեն պատմությունը ցույց կտա:
Ողբերգություն Երրորդ:
Դեպքերի հաջորդականությունից և Սերժի հազվադեպ հուշումներից համարյա հստակ ուրվագծվում է այն իրողությունը, որ 2018 թվականի խեղափոխությունը կազմակերպված էր, որպեսզի Լավրովյան պլանը ստորագրողները չլինեին այն նույն մարդիկ, ովքեր բանակցությունները հասցրել էին Լավրովյան պլանի եզրին: Այսինքն՝ շախմատ խաղացողները Նիկոլին առաջ քշելով՝ զինվորից վերածում էին թագուհու, նա գալիս էր որպես ազգի սիրեցյալ, ստորագրում էր, ու հեռանում էր: Ռուսաստանի ձեռքերը մաքուր էին դուրս գալիս, Հայաստանի ռուսամետ իշխանություններինը՝ նույնպես:
Ողբերգություն Չորրորդ:
Արցախյան հակամարտության թեմայով Հայկական իշխանություններից մեկը ժամանկին հրաժարական էր տվել, մյուսը՝ գլխատվել էր: Նիկոլին փաստորեն հստակ ասվել է, որ եղբայր, դու պռոեկտ էիր, անելիքդ խելոք արա, հետո կտեսնենք ինչ կլինի, հակառակ դեպքում պատերազմ է լինելու: Ու փաստորեն ենթադրվող փսիխոպատիայով տառապող Նիկոլը հասկացել է սա՝ դատելով նրա խոսքերից, թե «իրավիճակը չափազանց վտանգավոր էր»:
Ողբերգություն Հինգերորդ:
Չնայած բանակցությունների խայտառակ ընթացքին՝ Հանրապետական իշխանությունները, ի դեմս Սերժի, բաց չխոսեցին ազգի հետ, ու գերադասեցին հեղափոխության խիստ քմահաճ բախտին թողնել բանից անտեղյակ հայ ազգին: Ով-ով, բայց Սերժը հստակ գիտեր, որ նրանք ձախողել էին բանակցությունները, որ Լավրովյան պլանն անխուսափելի էր: Եվ փոխանակ իրադրությունը հստակ ներկայացնեին ազգին (բացի ռուսական զլմներին տված կցկտուր հարցազրույցներից) , գերադասեցին իր գլխին պատմության արդեն որերորդ անգամ կուտակված սև ամպերից անտեղյակ, չարչրկված ու միամիտ ժողովրդի համար բեմադրել վտանգավոր հեղափոփությունն ու առաջին օրվանից սկսած՝ էս վարչապետացուին սկսեցին մեղադրել հող հանձնելու մեջ, ինչը գուցե էլ ավելի սրեց վերջինիս հիվանդությունն ու իսպառ մթագնեց ողջամտությունը:
Ողբերգություն Վեցերորդ:
Այսքանից հետո «ժողովրդական ալիքի վրա» իշխանության եկած խենթին ի՞նչ էր մնում անել: Նա փաստի առաջ էր կանգնած: Կամ պետք է Լավրովյան պլանը ստորագրեր ու տարածքները առանց պատերազմի հանձներ, դառնար հողատու, կամ սեփական փառասիրությունից, արհեստականորեն սարքված հեղափոխության փառքից հարբած՝ երկիրը պետք է տաներ դեպի արկածախնդրության, պիտի տար անուն առ անուն 5,000 զոհ ու 10,000 վիրավոր, պիտի հանձներ Շուշին ու Հադրութը, որ հետո հիստերիայի մեջ արդարանար թե ինքը հողատու չէ:
Ողբերգություն Յոթերորդ:
Իսկ սեփական երկրի մասին հոգացող ողջամիտ ղեկավարն ի՞նչ կաներ, եթե այսպիսի անելանելի վիճակում էր հայտվել: Իրավիճակը հասկանալուց հետո, փոխանակ հոխորտար թե «բանակցություններն իր սեփական կետից է սկսում», թե «ինչ պետքա էն էլ բանակցում ենք», և վերջապես գիժ ու ոչ-ադեկվատ ձևանալու փոխարեն, անմիջապես հրաժարական կտար, ու իրեն վստահող ժողովրդին բաց կասեր այն ինչ Սերժը չասեց, իսկ Լևոնը ժամանակին իրեն բնորոշ խորհրդավոր լեզվով ասեց: Կասեր մոտավորապես հետևյալը՝
«Սիրելի ժողովուրդ մենք կանգնած ենք վտանգավոր, բախտորոշ ու ճակատագրական հարցի առաջ, ինչն այնքան է հասունացել, որ այլևս խուսափելն անհնարին է: Ես մինչև իշխանության գալը, հարցի լրջությունը խորությամբ չեմ իմացել այն պարզ պատճառով, որ չեմ տիրապետել բանակցային ամբողջ պրոցեսին ու գաղտնի տեղեկատվությանը: Մենք պետք է այս հարցը ազգովի որոշենք, ես այս թուղթը չեմ կարող ստորագրել և դրա համար ասում եմ՝ ես հիմա հրաժարական եմ տալիս, ու հայտարարում եմ նոր արտահերթ ընտրություններ, և իմացեք, որ այս նոր ընտրությունները լինելուն են Արցախի հարցի Լավրովյան պլանին պատասխան տալու մասին, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են լինելու:»
Չարեց... Չարեց նույնիսկ 2020 թվականի Հոկտեմբերի 19ին, երբ հնարավոր էր մի քանի հազար զոհ քիչ ունենալ, որովհետև ցավն ու դաղը պետք է այնքան խորը լինեին, որ հեղափոխության բերկրաթմբիրից շփոթված, իր գլխին էկած հանկարծահաս արհավիրքից ցնցված ու ցավից տնքացող ազգը ժամանակ ու ջիղ չունենար իրենով զբաղվելու:
Չարեցին նաև իր հետի իշխանության բերկրանքից հարբած ջահելներն ու, նախկիններից անձնական հարթության վրա աբիժնիկ մնացած ծեր աղվեսները:
Գերադասեց գնալ պատերազմի՝ հույս ունենալով թե դեմքը փրկելու է: Գերադասեց գնալ պատերազմի՝ բանակը պատերազմի պատրաստելու փոխարեն, էլ ավելի թուլացնելով, ու Հայաստանում ներքին ատելությունն ու պառակտումը էլ ավելի խորացնելով:
Մնացյալը լռություն է...
Մուշեղ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը



