ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն հանդիպել, լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնել են երրորդ նախագահի գրասենյակից:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ նախագահները հանդիպում են ունեցել, որի ընթացքում Սերժ Սարգսյանը որոշակի դժգոհություններ է հայտնել:



