Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկե...

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բանակցությունները տեղի են ունեցել այսօր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։