Սերգեյ Լավրովն ու Անն Լինդը Մոսկվայում կքննար...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում կհանդիպի Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ, որը 2021 թվականին երկրորդ անգամ աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։

Ինչպես հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում, այցի ընթացքում անդրադարձ կկատարվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի աջակցության շրջանակում, ինչպես նաև Ժնևի քննարկումներում կազմակերպության միջնորդությանը՝ անվտանգության և Կովկասում կայունության տեսանկյունից։