Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԺ արտագնա նիս...

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ յուրօրինակ առաջարկով.«Վաղը ԱԺ այս նիստը կավարտենք և հաշվի առնելով, որ աշխատում ենք թերբեռնված ռեժիմով, ԱԺ խորհրդին, ԱԺ նախագահին առաջարկում եմ քննարկել հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում»։

Պատգամավորն ասաց, որ Գյումրու ավագանու հետ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով քննարկում ունենալ, ներկա գտնվել նիստին, ընդունելություն կազմակերպել։ Պատգամավորի խոսքով՝ կարելի է նոր կարգ ներդնել և հանրապետության տարբեր քաղաքաներում կազմակերպել արտագնա նիստեր։

«Ժողովուրդն ասում է՝ մենք ձեզ ընտրություններից ընտրություն ենք տեսնում։ Կարծում եմ՝ այս կարգի ներդրման դեպքում մարդիկ նման հայտարարություններ չեն անի»,-հավելեց Սերգեյ Բագրատյանը։