
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը սեպտեմբերի 12-ին Հայաստան էր ժամանել, շնորհակալություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին ջերմ ընդունելության համար։
Քըլըչն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ուրախ էի նորից հանդիպելու համար»,- գրել է Քըլըչը։
Ավելի վաղ հայտնի էր, որ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Նրան Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետի մոտ դիմավորել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։