Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեքշաբթի հայտարարել է, որ ինքը երբեք չի համաձայնի սերբական տարածքում Եվրամիություն թափանցել փորձող անօրինական ներգաղթյալների համար «թեժ կետերի» ստեղծմանը, և որ ԵՄ անդամ երկրների Սլովակիայի և Հունգարիայի վարչապետները չեն խնդրել իրեն դա անել, հայտնել է Reuters գործակալությունը։
Սլովակիայի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս ապաստանի հայցերի արտաքին մշակման կենտրոններն, այսպես կոչված, «թեժ կետերը», կարող են «նորարարական լուծում» տալ անօրինական միգրացիայի խնդրին:
«Ոչ մի խոսակցություն չի եղել, և երբեք մտքովս չի անցել, որ Սերբիան պետք է թեժ կետ դառնա»,-ասել է Վուչիչը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո։