Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կարծիքով, սիրելիի հետ հարաբերություններից կամ լավ կերակուրից ստացած հաճույքները «աստվածային» են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում կատարելով հովվապետի կողմից գրված «TerraFutura» գրքին։
«Հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց: Այն ո՛չ կաթոլիկ է, ո՛չ քրիստոնյա..., այն պարզապես աստվածային է», - ասել է Հռոմի պապը։
Հայրապետի խոսքով, եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:
«Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, քրիստոնեական ուղերձի թյուրըմբռնում է», - շեշտել է Հռոմի պապը:
Նրա կարծիքով, ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ պահելու համար, իսկ սեռական հաճույքը սերը ավելի գեղեցիկ է դարձնում և տեսակը շարունակելու երաշխիք է: