Սեպտեմբերի 2-ը ոչ միայն արցախահայության, այլ...

Հայաստանի կառավարիչը ազգի փառավոր էջը անվանում է թոկ, մենք ոչ միայն վայրէջքի, այլև գահավիժման փուլում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Սեպտեմբերի 2-ը ոչ միայն արցախահայության, այլ նաև Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում նշանակվոր օր է: Իմ համար սա և հիշողություն է, և պայքար, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ի տարբերություն շատերի, ովքեր կարծում են՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, ես և մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ Արցախը ադրբեջանական օկուպացիայի տակ է: Քանի դեռ Հայաստանում իշխում է մի ռեժիմ, որի համար Արցախը այլևս Ադրբեջան է, և որի համար Արցախի էջը փակված է, չենք կարող ասել որևէ լավատեսական գնահատական:

Ուզում եմ փառք ու պատիվ հղել մեր բոլոր նահատակներին, կարծում եմ, որ մեր քաղաքականության մեջ մնալու առաքելություններից մեկը պետք է լինի ապագա սերունդներին ասելը, որ արցախյան գոյամարտը մեր հավաքական հայ ազգի մեծ հաղթանակն էր, դա մեր փառավոր էջն է: Երբ ազգի փառավոր էջը Հայաստանի կառավարիչը անվանում է թոկ, սա պրոբլեմ է: Այսօր մենք ոչ միայն վայրէջքի, այլև գահավիժման փուլում ենք, բայց պետք է ուժ գտնենք ու ասենք, որ Արցախը օկուպացված է»,- նշել է Շարմազանովը: