Սենոր Հասրաթյան․ Օր-օրի, կարծես, ավելի եմ հեռ...

ԱՀ ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Օր-օրի, կարծես, ավելի եմ հեռանում ինքս ինձնից...

Հեռանալով՝  դառնում եմ շրջապատում անհաղորդ, աշխարհից՝ մեկուսի, արդարությունից՝ նեղածած ...

Չգիտեմ, սա թուլություն է, թե՞ ահազանգը դառը իրականության, որն ամենօրյա տագնապով սղոցում է համբերությունս և ինձ դարձնում ավելի կասկածամիտ, իսկ երբեմն, նաև՝ անհավատ...

Սարսափելի է ինքդ քեզնից հեռանալու զգացողությունը, մանավանդ, երբ անհույս է ընթացքը, իսկ ավարտն՝ անորոշ...»