Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է:

Այս մասին հայտնում է BBC–ն:

Ինքնաթիռը Սենեգալից  դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել:

Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է կատարվում: